ՀԵՐԹԱԿԱՆ անդառնալի կորուստը, 🙏🙏բժիշկներին չհաջողվեց փրկել Տիգրանի կյանքը,, ցավակցում ենք,,,սա մեծ ցավ էր 🙏🙏🙏🙏


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 11-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ, 27-ամյա Տիգրան Օրդինյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, մարտի 10-ին, ժամը 23:25-ի սահմաններում Տ. Օրդինյանը իր վարած Opel մակնիշի 46 OQ 777 համարանիշի ավտոմեքենայով Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Տ. Օրդինյանն ու նրա ուղևոր, համագյուղացի և հասակակից Արթուր Մայիլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Իջևանի բժշկական կենտրոն, որտեղից Տ. Օրդինյանը տեղափոխվել էր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակ գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/03/12/1119598/


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *